Ռուսաստանում Յարոսլավլի մարզի դատարանը 17-ամյա մի երիտասարդի դատապարտել է պայմանական ազատազրկման՝ մարդուն ազատությունից ապօրինի զրկելու ու խոոշտանգելու մեղադրանքով:

2010թ. ապրիլին նա 11 եւ 12 տարեկան երկու երեխաների տարել է իր տան գոմ եւ դուրս չի թողել երեք ժամ: Նա ծեծել է երեխաներին, ստիպել զուգարանի թուղթ ուտել: Նա պահանջել է, որ իրեն «աստված» անվանեն, գրում է  Lenta.ru-ն:

Նա մասամբ ընդունել է իր մեղքը՝ ասելով, որ ցանկացել է պատժել երեխաներին աղյուսներ գողանալու համար: Ընդ որում, նա ինքը նախկինում պատասխանատվության էր ենթարկվել գողության համար: