Անցյալ շաբաթ առողջապահության եւ գիտության ու կրթության նախարարություններում նշանակվեցին 2 նոր փոխնախարարներ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի տեղեկացմամբ՝ նրանք նախկինում եղել են ԾԻԳ-երի ղեկավարներ։ Առողջապահության նորանշանակ փոխնախարարը Սերգեյ Խաչատրյանն է, որն, ըստ վարչապետի՝ մեծ հեղինակություն ունի միջազգային կառույցներում։ Իսկ ԿԳ փոխնախարար Կարինե Հարությունյանը տարիներ շարունակ ղեկավարել է Համաշխարհային բանկի ԾԻԳ-ը կրթության ոլորտում, որտեղ էլ մշակվել են կրթության ոլորտի բարեփոխումները։