Կոնգրեսը պետք է դեմ հանդես գա Հայաստանի օգնությունը կրճատելու՝ ԱՄՆ նախագահի ծրագրին։ Այս մասին ասվում է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի հայտարարության մեջ։
Նման փորձերին պետք է արձագանքել երկու կուսակցությունների հակազդմամբ, նաեւ նոր ջանքեր գործադրելով, որպեսզի Հայաստանը օգնություն ստացողի կարգավիճակից անցնի առեւտրային գործընկերոջ կարգավիճակի։ Այստեղ վաղուց է հասունացել երկակի հարկադրման դեմ երկկողմանի համաձայնագրի կնքման ու Լոս Անջելեսի ու Երեւանի միջեւ ուղիղ ուղեւորատար ու բեռնատար ավիաչվերթների բացման անհրաժեշտություն, հայտնել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։
Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին օգնության ծավալների պահպանմանը կողմ են արտահայտվում Աննա Էսբուն, Ֆրենկ Պալոնեն, Ջեկի Շպայերը, Ադամ Շիֆն ու մոտ 20 այլ կոնգրեսականներ, ասվում է հայտարարության մեջ։




























