Կամբոջայի դրոշի ներքո նավարկող բեռնանավը աղետի է ենթարկվել Սեւ ծովի Ստամբուլի ափի մոտակայքում։ Ուժեղ փոթորկի ժամանակ նավը ճեղքվել է։ Նավի վրա եղել է 12 նավաստիներից բաղկացած անձնակազմը։

Նրանցից ութը, ինչպես հաղորդվում է, Ադրբեջանի քաղաքացիներ են, երկուսը՝ Ուկրաինայի եւ երկուսը՝ Վրաստանի։ Բոլորը փրկվել են։ Էկոլոգիական աղետի սպառնալիք չկա։