Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող «Շյուքրու Սարաջօղլու» մարզադաշտի հարեւանությամբ գտնվող մերսման սրահում մարմնավաճառությամբ զբաղվող 10 կանայք բերման են ենթարկվել ոստիկանության գործողությունների արդյունքում։
Ստամբուլի ոստիկանության բարոյական նորմերի պահպանության բաժնի աշխատակիցներն ահազանգ են ստացել, որ Քադըքյոյի մարզադաշտի հարեւանությամբ գտնվող մերսման սրահում ֆուտբոլային հանդիպումներից հետո ֆուտբոլասերներն օգտվում են մարմնավաճառների ծառայություններից։
Ոստիկաններն անցել են գործողության, որի ընթացքում մի ոստիկան քաղաքացիական հագուստով հերթական ֆուտբոլային հանդիպումից հետո մտել է մերսման սրահ եւ ասել, թե շատ հոգնած է եւ մերսումից բացի ուրիշ բան էլ է ուզում։ Մերսման սրահում ոստիկանին ասել են, թե այդ պահին շատ զբաղված են եւ խորհուրդ տվել գալ հաջորդ օրը։ Հաջորդ օրը ոստիկանը կրկին մտել է մերսման սրահ, պայմանավորվել գնի շուրջ, վճարել նշագրված դրամներով եւ մարմնավաճառի հետ բարձրացել համար, որտեղից էլ իմաց է տվել դրսում սպասող ոստիկաններին՝ սկսել գործողությունը։
Ոստիկանությունը մտել է մերսման սրահ, բերման ենթարկել տնօրենին, սրահի մենեջերին եւ մարմնավաճառներին։





























