Opel-ն աշխարհին ներկայացրել է բարելավված Opel Corsa-ն: Ավտոմեքնենան կոմպակտ հետչ-բեք է: Corsa-ն ստացել է առջեւի նոր ձեւավորում, որն արդեն օգտագործվել է Astra եւ Meriva մոդելներում: Հետնամասը փոփոխության չի ենթարկվել:
Փոխվել է սալոնի ձեւավորումը, տեղադրվել է նոր մուլտիմեդիա-համակարգ` նավիգացիայով: Ղեկը դարձել է տաքացվող: Անվահեծերի դիզայնի վեց տարբերակները ընտրության մեծ հնարավորություն են տալիս: Շարժիչը կարող է լինել 65-ից մինչեւ 192 ձիաուժ հզորությամբ:





























