Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Արազ Ազիմովը սեպտեմբերի կեսերին երկօրյա այցով կմեկնի ԱՄՆ,- հաղորդում է 1news.az-ը։

Այցը նախապատրաստվել է Ադրբեջանի դեսպանության կողմից և իրականացվելու է ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ խորհրդատվությունների շրջանակներում։

Այցի շրջանակներում Ազիմովը բանակցություններ կվարի Սպիտակ տանը, ԱՄՆ պետդեպարտամենտում ու Պենտագոնում։ Սեպտեմբերի 18-ին նա ելույթ կունենա նաև Ջորջթաունի համալսարանում կայանալիք «ԱՄՆ-Ադրբեջան. Ռազմավարական գործընկերություն եւ երկկողմ ու տարածաշրջանային նոր չափորոշիչներ» խորհրդաժողովում։