Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը մտադիր է իր ղեկավարած սույն կառույցի ղեկավար կազմը «մաքրել» ԲՀԿ-ականներից: Եւ դա, ըստ թերթի տեղեկությունների, արվելու է այս շաբաթ օրը՝ նոյեմբերի 27-ին: Շաբաթ տեղի է ունենալու ՀՖՖ համաժողովը, որտեղ ընտրվելու է կառույցի ղեկավարը եւ գործադիր կոմիտեն: Ըստ «ՀԺ»-ի աղբյուրների, Հայրապետյանի հրահանգով գործկոմի նոր կազմում չպետք է լինի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը անդամագրված ոչ մի անձ: Ներկայումս ՀՖՖ գործկոմի կազմում են ԲՀԿ անդամներ Ռուբեն Սինոյանն ու ֆիզիկական կուլտուրայի հայկական համալսարանի ռեկտոր Վահրամ Առաքելյանը: Կկարողանա՞ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կանխել Ռուբեն Հայրապետյանի ծրագիրը՝ հայտնի չէ, թեեւ արդեն տեղեկություններ կան, որ այդ ուղղությամբ Ծառուկյանի ձեռնարկած քայլերը որեւէ արդյունք առայժմ չեն տվել:
«Հայկական ժամանակ». Ռուբեն Հայրապետյանը ֆուտբոլի ֆեդերացիան «մաքրո՞ւմ» է ԲՀԿ-ակա

Հասանելի է
русскийՊատմություն
Տեղադրություն




























