Թբիլիսիում նոյեմբերի 25-ին կայացել է ընդիմության այս տարվա ամենախոշոր ակցիան: Խորհրդարանի շենքի առջեւ հավաքված մոտ 10 հազար պատվիրակները միաձայն անվստահություն են հայտնել երկրի ղեկավարությանը՝ նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի գլխավորությամբ, գրում է «Կոմերսանտը»:

Միջոցառման կենտրոնական դեմքը եղել է խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն:

Նա մեղադրել է Սահակաշվիլիին երկրում ավտորիտար ռեժիմի հաստատման եւ տարածքների կորստի մեջ: Նա մեղադրել է նաեւ նախագահի՝ Եվրախորհրդարանում ունեցած վերջին ելույթը, որում նա խոստանում էր ուժ չկիրառել Աբխազիայի եւ Օսիայի վերադարձման համար:

Բուրջանաձեն նշել է, թե  տարածաշրջաններում Ժողովրդական ժողովի կառույցներ են ստեղծվում, որոնք «անհնազանդության մեծ ակցիա» են կազմակերպելու: