Լոնդոնում հարձակման է ենթարկվել Ֆորմուլա-1-ի ղեկավար Բեռնի Էքլսթոունը: The Sun-ը գրում է, որ կողոպտիչները Էքլսթոունին, որը եղել է ընկերուհու` Ֆաբիանայի հետ կողոպտել են սեփական ութ հարկանի փենթհաուզի մոտ: Բռնուցքով հարվածելուց հետո Էքլսթոունից պահանջել են ժամացույցը եւ մատանիները: Հափշտակած իրերի արժեքը հասնում է 200 հազար ֆունտ ստերլինգի: Գտնել հանցագործներին առայժմ չի հաջողվել: Էքլսթուոնի վնասվածքները աննշան են եւ նա ցուցադրաբար վերադարձել է աշխատանքի: Ականատեսների խոսքով, Ֆաբիանան շոկային վիճակում է: