Նոյեմբերի 25-ին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հանդիպեց միջազգային կազմակերպությունների եւ Երեւանում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ:

Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների վերաբերյալ աշխատանքային խմբի առաջարկները եւ «Հավաքների մասին» օրենքի նախագիծը: Անդրադարձ եղավ նաեւ մարդու իրավունքներին վերաբերող այլ հրատապ հարցերի: