Վաղը` սեպտեմբերի 9-ին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատին համապատասխան, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության շփման գծում կանցկացվի հերթական մոնիտորինգը: Այս անգամ այն անցկացվելու է Տերտերի շրջանի Գափանլի գյուղի մոտ:
Ադրբեջանական կողմից մոնիտրինգը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Պիտեր Կին, Ժասլան Նուրթազինն ու Իմրե Պալատինուսը:
Ղարաբաղյան կողմից մոնիտորինգը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժե Աբերլեն եւ Վլադիմիր Չոուտուլովը:




























