Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքի «Անատոլիա» համալսարանում կազմակերպված իրավական հարցերի հետ կապված կոնֆերանսի ընթացքում 3 ուսանող ձվերով հարվածել են Թուրքիայի Սահմանադրական դատարանի նախագահ Հաշիմ Քըլըչին։
Թուրքական Aksam-ի փոխանցմամբ՝ կոնֆերանսի ընթացքում ուսանողները բողոքել են Էրդողանի դեմ բողոքած 18 ուսանողների նկատմամբ կայացրած դատական վճիռների դեմ, որից հետո ձվերով հարվածել են ՍԴ նախագահի ուղղությամբ, սակայն ձվերից ոչ մեկ թիրախին չի հասել:
Ուսանողներին անմիջապես ձերբակալել են, որից հետո ՍԴ նախագահը շարունակել է իր ելույթը:





























