Հանրապետության Նախագահի նստավայրում Հայաստանի եւ Տաջիկստանի նախագահների առանձնազրույցից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների անդամների մասնակցությամբ: Բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով ընդունվել է Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի՝ Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարություն, նաեւ ստորագրվել են Հայաստանի Հանրապետության եւ Տաջիկստանի Հանրապետության միջեւ մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթեր:

Մասնավորապես, ստորագրվել են՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջեւ քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջեւ օդային հաղորդակցության մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջեւ հեռահաղորդակցության եւ փոստային կապի բնագավառում համագործակցության մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջեւ կրթության որակավորումների, գիտական աստիճանների ու գիտական կոչումների փոխճանաչման եւ համադրելիության մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջեւ երիտասարդության հետ աշխատանքի եւ սպորտի բնագավառում համագործակցության մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջեւ առողջապահության բնագավառում համագործակցության մասին», «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության եւ Տաջիկստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջեւ համագործակցության մասին», «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի եւ Տաջիկստանի Հանրապետության գիտությունների ակադեմիայի միջեւ գիտական համագործակցության մասին» համաձայնագրերը եւ «Հայաստանի արտաքին գործերի նախարարության եւ Տաջիկստանի արտաքին գործերի նախարարության միջեւ 2018-2019թթ. համար համագործակցության ծրագիրը»: