Սան Ֆրանցիսկոյում UPS ընկերության գրասենյակում հրաձգության հետեւանքով զոհվել է երկու մարդ, եւս երեքը վիրավորում է ստացել, հայտնում է FoxNews-ը։

AP-ի տեղեկություններով՝ 4 մարդ է վիրավորվել։ Ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ հրաձիգը եղել է ընկերության աշխատակիցն ու հրաձգությունից հետո «զենքն իր վրա է ուղղել», սակայն այլ մանրամասներ չի հայտնել։

Ոստիկանությունը ընկերության պահեստի ներսում է, որոնում է հնարավոր զոհերի ու ականատեսների։