ԱՄՆ սենատը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագիծը։ Օրինագծին կողմ է քվեարկել 97 սենատոր, դեմ՝ 2։ Օրինագիծը նախատեսում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է ստանա Կոնգրեսի հավանությունը որեւէ պատժամիջոց մեղմելուց առաջ, հայտնում է Reuters-ը։

Պատժամիջոցների նոր փաթեթը ներդրվել է 2016-ի ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության կապակցությամբ։ Մոսկվան հերքում է այդ մեղադրանքները։