Ռիո-դե-Ժանեյրոյի քրեական շրջաններից մեկում բրազիլացի ոստիկանները  զինվորների աջակցությամբ ավարտել են լայնածավալ հատուկ գործողությունը եւ վերահսկողություն սահմանել Վիլա-Կրուզեյրուի նկատմամբ, որտեղ բազմաթիվ հանցագործներ էին թաքնվում:

Ականատեսների վկայությամբ՝ ավազակները թաքնվել են այլ հետնախորշում, որտեղից փորձել են դիմադրել ոստիկաններին: Տեւական հրաձգությունից հետո հաջողվել է մաքրել հետնախորշերը, գրում է Lenta.ru-n:

Գործողությանը մասնակցել է 430 ոստիկան՝ տանկերի եւ զրահամեքենաների մասնակցությամբ: