Իշխանությունները մեղադրանք են առաջադրել թուրքական անվտանգության ծառայության 16 աշխատակիցների դեմ, որոնք մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան դիմաց խաղաղ բողոքի ցույցի մասնակիցների վրա էին հարձակվել։ Այս մաիսն հայտնել է Վաշինգտոնի ոստիկանապետ Փիթեր Նյուշեմը, փոխանցում է Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը։

Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բաուերզի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Նյուշեմը ներկայացրել է նոր տեղեկություններ Թուրքիայի նախագահի թիկնապահների կալանավորումների ու մեղադրանքների մասին։

Նրա խոսքով միջադեպին մասնակցել են Թուրքիայի ոստիկանության սպաներն ու թուրքական ծագումով ամերիկացիները։ Նյուշեմը հայտնել է, որ հետախուզում է հայտարարվել 9 թիկնապահների, 3 թուրք ոստիկանների ու Կանադայի երկու քաղաքացիների նկատմամբ, որոնք ծագումով թուրք են, փոխանցում է AP-ն։

Նա նշել է, որ նախօրեին կալանավորվել են երկու թուրք, որոնք մասնակցություն են ունեցել միջադեպին։ «Մենք բոլորս տեսել են ցուցարարների նկատմամբ բռնությունը։ Մենք դա չենք հանդուրժի»,- ասել է նա։