Քաբուլի մզկիթներից մեկում պայթյուն է տեղի ունեցել։ Reuters-ը, վկայակոչելով Աֆղանստանի ԱՆԳՆ-ն, հայտնում է,որ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն երեկոյան աղոթքի ժամանակ։
Նշում են, որ Ռամադան ամսվա կապակցությամբ կրոնական ծիսակատարությունների պատճառով մզկիթը մարդաշատ էր։ Զոհերի ու վիրավորների քանակի մասին տեղեկություններ դեռ չկան։





























