ԱՄՆ քաղաքականությունը ԼՂ խնդրում կմնա նույնը: Ադրբեջանական լրատվամիջոցներին նման տեսակետ է հայտնել այդ երկրում ԱՄՆ դեսպան Թերրի Դեվիդսոնը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբում նոր ամերիկացի համանախագահի նշանակումը:

«Մեր քաղաքականությունը մնում է նույնը: Մենք աջակցում ենք հակամարտության կայուն եւ խաղաղ կարգավորման ուղղությամբ կատարվող բոլոր ջանքերին: Ինչպես հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտը, մենք հույս ունենք նոր համանախագահին տարածաշրջանում տեսնել մոտ ժամանակներս»,- ասել է Դեվիդսոնը:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ է նշանակվել Ռոբերտ Բրադկեն, ով 36 տարվա դիվանագիտական աշխատանքի փորձ ունի եւ եղել է Խորվաթիայում ամերիկյան առաքելության նախկին ղեկավարն ու դեսպանը: