Հնդկաստանի Բաիխատա- Չարիալի քաղաքի բնակիչները բռնել են այն պիթոնին, որը կուլ էր տվել իրենց այծին, հայտնում է Daily Mail-ը։

Պիթոնի երկարությունը 4․5 մետրի էր հասնում։ Հնդկաստանի անտառային ծառայության ներկայացուցիչները, ահազանգով ժամանելով դեպքի վայր, պիթոնին տարել են անտառ ու բաց թողել։