Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում շարունակվում է Սուրբ Աստվածածնի եկեղեցու շինարարությունը։ Եկեղեցու շինարարության ֆինանսավորումն իրականացվում է բարեգործական հիմունքներով։ Նախագծի հեղինակն է Հայաստանի «Նորգալ» կազմակերպությունը, շինարարությունն իրականացնում է հայկական «Ինտերկապալ» կազմակերպությունը։ Շինանյութը ներկրվում է Հայաստանից։ «Նորգալ»-ի ղեկավարության հավաստմամբ, ամեն բան արվում է շինաշխատանքների որակի ապահովման համար։

Եկեղեցու մակերեսը կազմում է մոտ 1000 քառ. մետր, բարձրությունը, ըստ նախագծի, հասնում է 35 մետրի։ Եկեղեցին կերեսպատվի տուֆով։

Եկեղեցու շինարարությունը սկսվել է 2006 թվականին եւ նախատեսվում է ավարտել 2012-ին։