Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը եւ երկրի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը համաձայնեցված որոշում կկայացնեն ի շահ երկրի՝ թե ով իրենցից կմսնակցի 2012-ի նախագահական ընտրություններին: Այս մասին հայտարարել է ինը՝ Պուտինը ամենամյա տնտեսական ֆորումի ժամանակ:

«Այդ հարցին եւ ես, եւ Ռուսաստանի գործող նախագահ պարոն Մեդվեդեւը վաղուց սովոր ենք: Պատասխանը կլինի ստանդարտ եւ ոչ մի նոր բան ես ձեզ չեմ ասի: Կտեսնենք, թե ինչպիսին կլինի սոցիալական ոլորտի, տնտեսության, քաղաքական  վիճակը, եւ կընդունենք համաձայնեցված որոշում՝ ի շահ երկրի»,- հայտարարել է Պուտինը, գրում է Forbes-ը:

Հարցումների համաձայն, Մեդվեդեւին կողմ են քաղաքացիների 76 տոկոսի, իսկ Պուտինին աննշան ավել՝ 77 տոկոսը: