Հունաստանի հայ երիտասարդական շարժումը րոշել է բողոքի հանրահավաք անցկացնել Սալինիկի քաղաքապետարանի դիմաց: Հայկական կազմակերպությունների ակտիվիստներըմտադիր են իրենց բողոքը հայտնել նորընտիր քաղաքապետ Իոանիս Բուտարիսի դեմ, ով վերջերս հայտարարել է, որ մտադիր է քաղաքի հրապարակներից մեկում երիտթուրքերին նվիրված հուշարձան տեղադրել:
Քաղաքապետի գործողությունները շատ տարօրինակ են, եթե հաշվի առնենք, որ երիտթուրքերի կուսակցությունը մեղավոր է ոչ միայն հայերի ցեղասպանության, այլեւ հարյուր հազարավոր պոնտացի հույների ոչնչացման համար:
Երիտթուրքերի «Միասնություն եւ առաջընթաց» կուսակցության պատմությունը սերտորեն կապված է Սալոնիկ քաղաքի հետ: Հենց այստեղ է ապրել կուսակցության լիդերներից Թալեաթ փաշան, ով համարվում է հայոց ցեղասպանության հիմնական կազմակերպիչը:
Նոյեմբերի 15-ին Սալոնիկի քաղաքապետի ընտրություններում հաղթել է իշխող «Համահունական սոցիալիստական շարժում» (ՊԱՍՈԿ) կուսակցությունը ներկայացնող, իր թուրքամետ հայացնքներով հայտնի գործարար Իոանիս Բուտարիսը: Թուրքերի հանդեպ իր համակրանքը նա չէր թաքցնում նաեւ ընտրություններից առաջ:
2 տարի առաջ նա առաջարկել էր Սալոնիկի փողոցներից մեկն անվանել Աթաթուրքի անունով, որի պատճառով նրան սուր քննադատության էին ենթարկել:
«Էլեվթերոտիպիա» թերթին տված հարցազրույցում Բուտարիսը հայտարարել է. «Ես ցանկանում եմ Ազատության հրապարակում տեղադրել երիտթուրքերի եւ հրեաների հուշարձանները: Չէ՞ որ երիտթուրքերի շարժումն սկսվել է հենց այստեղից»,- ասել է նա, հավելելով, որ արդեն քաղաքում նոր մզկիթի շինարարության թույլտվություն է տվել:





























