Բիտանացի գիտնականները կարողացել են գտնել 20-րդ դարի ամենաձանձրալի օրը, որը դարձել է 1954 թվականի ապրիլի 11-ը: Այդ օրը պատմության մեջ որեւէ կերպ չի հիշատակվել: Ոչ հասարակական-քաղաքական, ոչ էլ այլ իրադարձություններով:
«Այդ օրը ոչ մի հայտնի մարդ չի ծնվել: Միայն թուրք գիտնական Աբդուլահ Աթալարը: Այնպես որ, այդ օրը շատ ձանձրալի օր է: Եթե, իհարկե, դուք թուրք գիտնական Աբդուլահ Ատալարը չեք»,- նշել է True Knowledge որոնողական համակարգի ստեղծող Ուիլյամ Տունստան-Պեդոն:
1954 թվականի ապրիլի 11-ի թերթերի արխիվից նաեւ պարզ է դարձել, որ այդ օրը երիտասարդ Ելիզավետա 2-րդ թագուհին, գտնվելով Ցեյլոնի մայրաքաղաքում, գնացել է մի ընդունելության, ուր ոչ ոք նրա գալուստի ժամանակ ոտքի չի կանգնել:
Մեկ այլ նորության համաձայն` այդ օրը լոնդոնցի գողը տան պատուհանից 50 ֆունտ արժողությամբ արծաթե գավ է գողացել: Իսկ ջերմաստիճանը 1954-ի ապրիլի 11-ին եղել է +26 աստիճան:





























