Խոսք անգամ չի կարող լինել այն մասին, որ Թուրքիան թույլ է տվել իր տարածքում ահաբեկչական գործողություններ` ուղղված հարեւան երկրների, հատկապես Իրաքի դեմ, կամ միջոցներ ձեռնարկած լինի այդ երկրի դեմ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն:

«Իրաքցի բարձրաստիճան պաշտոնյաները եւս բարձր են գնահատում Թուրքիայի այս դիրքորոշումը»,- CNN Turk-ի եթերում ասել է նա:

Մեկնաբանելով այն հայտարարությունը, թե Wikileaks կայքէջը հրապարակելու է փաստաթղթեր, որոնք վկայում են, որ ԱՄՆ որոշ շրջանակներ սատարում են Քրդական բանվորական կուսակցության (PKK) ապստամբներին, Իսկ Թուրքիայի կողմից էլ աջակցություն է ստանում իրաքյան Ալ-Կաիդան, Դավութօղլուն հայտարարել է, որ այդ լուրերը շահարկումներ են եւ ճիշտ չէր լինի դրանք առաջ մղել:

Նրա խոսքով, Թուրքիան միշտ լուրջ միջոցներ է ձեռնարկել Ալ-Կաիդայի դեմ: Դավութօղլուի խոսքով, Թուրքիան ԱՄՆ-ի հետ միշտ սերտորեն համագործակցել է ահաբեկչության դեմ: