Նոյեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը Դաղստանում երկաթգղի կայարաններից մեկում պայթյուն է որոտացել:
Դրանից հետո նույն տեղում անհայտ անձինք կրակ են բացել երկաթգծի պահպանությունն իրականացնող մոբիլ խմբի ուղղությամբ: Զինծառայողներից մեկը վիրավորվել է եւ տեղափոխվել հիվանդանոց, գրում է «ՌԻԱ նովոստին»:
Դեպքի վայրում աշխատում է օպերատիվ խումբը, երկաթգծին հասցված վնասի չափը ճշտվում է:





























