Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն նոյեմբերի 27-30-ին աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն: Այցելության ընթացքում նա կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի եւ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով  խորհրդական Թոմաս Դոնիլոնի հետ: Դավութօղլուն նախատեսում է հանդիպել նաեւ ԱՄՆ  Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջոն Քերիի հետ:

Թուրքիայի արտգործնախարարը ելույթով հանդես կգա Ջորջթաունի համալսարանում եւ կհանդիպի թուրքական եւ ամերիկյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Դավութօղլուն կմասնակցի նաեւ Foreign Policy ամսագրի տոնական միջոցառմանը, որը վերջերս նրան ընդգրկել էր «աշխարհի 100 մտածողների» ցանկում:

Այցելության ավարտից հետ Դավութօղլուն կմեկնի Ղազախստան մասնակցելու ԵԱՀԿ գագաթաժողովին, որն կանցկացվի դեկտեմբերի 1-2-ին Աստանայում: