Հոկտեմբերի 27-ի առավոտյան Իրանի օդանավակայանում օդանավ գողանալու փորձ  է կատարվել:  Fars գործակալության հաղորդմամբ, օդանավը կատարում էր Թեհրան-Դամասկոս չվերթը:

Ողեւորներից մեկը, որի ինքությունը դեռ հայտնի չէ,  անձնակազմին սպառնալով սառը զենքով եւ օդանավում տեղադրված ռումբով, պահանջել է փոխել ուղղությունը: Անվտանգության ուժերի մասնակցությամբ հաջողվել է ձերբակալել չարագործին:

Օդանավը զննելուց հետո ռումբ չի հայտնաբերվել:

Դեպքի պատճառով ոչ ոք չի տուժել: Օդանավը շարունակել է իր թռիչքը եւ ճիշտ ժամանակին վայրջք կատարել Դամասկոսում: