Ստավրոպոլում հյուսիսկովկասցիների մասնակցությամբ նոր միջադեպ է գրանցվել։
Ստրավրոպոլի մարզի Զելենոկումսկ քաղաքի մի քանի երիտասարդներ որոշել են պաշտպանել չեչեններից բողոքած մի անչափահաս աղջկա, ում վերջիններս փորձել են ուժով նստեցնել իրենց ավտոմեքենան։
Մեքենայի սրահից գազային եւ իսկական ատրճանակներից կրակել են «պաշտպանների» ուղղությամբ։ Արդյունքում յոթ մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Տուժածներից մեկին վիրահատել են։
Հայտնի է, որ դեպքի վայրում գիշերը շուրջ 100 մարդ է հավաքվել, որոնց ոստիկանները համոզել են ցրվել։





























