Թուրքիայի Վան քաղաքի մասնավոր հիվանդանոցներից մեկում բուժման կուրսեր անցնելու ընթացքում ձերբակալվել է PKK-ի (Քրդական բանվորական կուսակցություն) լրատվության գծով պատասխանատու Ջիհան Ասին։
Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝ ենթադրություններ կան, որ «Բերիթան» ծածկանունով Ջիհան Ասին PKK-ի առաջնորդներից Մուրադ Քարայըլանի սիրուհին է։
Թուրքական ոստիկանությունը ստացված տեղեկությունների համաձայն՝ իրականացրել է գործողություն, որի ընթացքում Ջիհան Ասին ձերբակալվել է Յուքսեքօվայի հարուստ գործարարներից մեկի շքեղ ջիպ մեքենայով հիվանդանոց տեղափոխվելու ընթացքում:
PKK-ի քարոզչության եւ լրատվության գծով պատասխանատու Ջիհան Ասին, հիվանդության պատճառով 2009-ին անօրինական ճանապարհով մտել էր Թուրքիա՝ բուժում ստանալու նպատակով։
Թուրքական դատարանը Ջիհան Ասիին դատապարտել է 19 տարի 6 ամիս ազատազրկման, իսկ նրան հիվանդանոց տեղափոխող գործարարին՝ 6 տարի 3 ամիս ազատազրկման։





























