Շրջագայությունը Վատիկանում ճանաչվել է ամենապահանջվածը՝ TripAdvisor ծառայության օգտատերերի շրջանում, հայտնում է Daily Mail-ը։

Փորձագետները հանգել են նման եզրակացության՝ 2016-ի հունվարից մինչեւ հիմա  պատվիրված շրջագայությունների մասին տեղեկությունների հիման վրա։ Հանգիստը Վատիկանում ներառում է այցելություններ թանգարաններ, նաեւ Սուրբ Պետրոսի եկեղեցի ու Սիքստինյան կապելլա։

Երկրորդ տեղում հետիոտնային զբոսարշավն է Հռոմում՝ Կոլիզեումի այցելությամբ, երրորդ տեղում՝ ավտոբուսային երթուղին է Հռոմում՝ հիմնական տեսարժան վայրերի այցելությամբ։

Չորրորդ տեղում Չիկագոյում գետային շրջագայությունն է։ Հնգյակը ամփոփում է հետիոտն երթուղին Վատիկանում։

Տասնյակում են նաեւ այցելությունը Նյու Յորքի One World Observatory հրապարակ, Լաս Վեգասի Մեծ կիրճ՝  , Նյու Յորքի Էմփայր սթեյթ- բիլդինգ երկնաքեր, Բարսելոնայի Սուրբ ընտանիքի տաճար ու աշխարհի ամենաբարձր «Բուրջ- Խալիֆա» շենք՝ Դուբայում։