Արգենտինայի 43-ամյա քաղաքացի Էլվիրա Գոմեսը մեղադրել է հարազատ հորը` Արմանդո Գոմեսին այն բանում, որ նա 30 տարի շարունակ ստիպել է իրեն սեռական հարաբերությունների մեջ մտնել իր հետ:
Նրա խոսքով, ինքը հորից ունեցել է 10 երեխա: Նրանցից մեկն ինքնասպան է եղել, երբ իմացել է ճշմարտությունը:
Կինը բացահայտել է հոր կողմից կատարվող բռնության դեպքը միայն այն ժամանակ, երբ նրան ձերբակալել են կողոպուտի համար, գրում է Mignews-ը:
Նրա խոսքով, այս տարիների ընթացքում հայրն իրեն բռնաբարել է, ծեծել է, թույլ չի տվել որեւէ մեկի հետ շփվել եւ սպառնացել է սպանել: Անցկացված ԴՆԹ թեստերը հաստատել են, որ 62-ամյա Արմանդո գամեսը բոլոր 9 երեխաների հայրն է:
Ինքը սադիստ-հայրը հերքում է բոլոր մեղադրանքները:





























