Հունիսի 21-ը Բրիտանիայում ամենաշոգ օրն է դարձել վերջին ավելի քան 40 տարում։
Հիթրոու օդանավակայանում հունիսի 21-ին գրանցվել է 33․9 աստիճան տաքություն, ըստ Ցելսիուսի, ինչը գերազանցում է այդ կետում 1995-ի հունիսի 30-ին գրանցված առավելագույն նիշը, հայտնում է BBC-ն։
Բրիտանական կղզիներում արդեն հինգ օր է շատ շոգ է, օդի ջերմաստիճանը անցնում է 30 աստիճանից, սակայն որոշ շրջաններում վաղը սպասվում են անձրեւ ու ամպրոպ։





























