Գերմանիայում երկու դեռահասներ լուրջ անախորժությունների են բախվել, երբ պարզվել է, որ հեծանվորդը, ում նրան կրակել են խաղալիք ատրճանակից, Թաիլանդի թագավոր Մախա Վաչիրալոնգկորն էր։ Մանկական չարաճճիության համար նրանցից մեկը կարող է հատուցել իր ազատությամբ, քանի որ նրան մեղադրել են վտանգավոր մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ․ գրում է Asian Correspondent-ը։

Միջադեպը տեղի է ունեցել հունիսի սկզբին, Մյունխենից ոչ հեռու։ Մախա Վաչիրալոնգկորնը շատ ժամանակ է անցկացնում Գերմանիայում, ու նույնիսկ այնտեղ առանձնատում էգնել։ Հունիսի 10-ի երեկոյան նա մի խումբ հեծանվորդների հետ զբոսանքի է դուրս եկել։ 14 ու 13 տարեկան տղաները, որոնք թաքնվել էին թփերի ետեւում,որպես թիրախ հենց թագավորին էին ընտրել ու կրակել նրա մեջքին։ Անհանգստացած թիկնապահները ոստիկանություն են կանչել։ 14-ամյա տղային մեղադրանք են առաջադրել, իսկ 13-ամյա տղայի բախտը բերել է, տարիքի պատճառով նա քրեական պատասխանատվությանչի կանչվի։ Չնայած Մախա Վաչիրալոնգկորնը հրաժարվել է մեղադրանք առաջադրել անչափահաս «հանցագործներին»։