Թեքսասում կինը, որը հեշտոցի մեջ ատրճանակ էր թաքցրել, դատապարտվել է պայմանական ժամկետով՝ թմրադեղեր պահելու համար։
AP-ն հայտնում է, որ Սեսիլիա Կաստանեդան դատապարտվել է 10 տարվա պայմանական ազատազրկման մետամֆետամին պահելու համար։ Բացի դրանից նա 2500 դոլար տուգանք պետք է վճարի։
Նշում են, որ կալանավորման ժամանակ կինը ոստիկաններին հայտնել է, որ իր հեշտոցում լիցքավորված ատրճանակ կա պահված։ Նրան զննելուց հետո պարզվել է, որ կինը ճշմարտությունն էր ասում։ Ատրճանակը հենց նրա նշած տեղում էր։ Նրա փաստաբանը հայտնել է, որ նման բան անհնար է, բայց ոստիկանը պնդում է, որ հենց այդպես է եղել։




























