Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Ադրբեջանի երիտասարդական հավաքականը կժամանի Երեւան, որտեղ սեպտեմբերի 11-ին կմեկնարկի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։ Ինչպես տեղեկացնում է Azerisport-ը, ադրբեջանցի ձյուդոիստները հայրենիք կվերադառնան սեպտեմբերի 14-ին։

Երեւանում կայանալիք մայրցամաքային առաջնությանը Ադրբեջանից կմասնակցեն Իլգար Մուշկիեւը (55 կգ քաշային կարգ), Ռասիմ Սաադուլլաեւը (60 կգ), Ֆագան Էմինօղլուն (66 կգ), Օրհան Դունյամալիեւը (73 կգ), Ռամին Ղուրբանովը (81 կգ), Շաին Ղահրամանովը (90 կգ), Էլմար Գասիմովը (100 կգ), Նադիր Բաբաեւը (100 կգ-ից բարձր), ինչպես նաեւ մարզիչներ Ռաշադ Մամեդովը, Ֆարհադ Մամեդովը, Ռաշադ Հասանովը, Ազեր Շիհալիեւը եւ դատավոր Վալեհ Մահերամովը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ու Հայաստանի սպորտի նախարարների միջեւ ստորագրվել է համաձայնագիր, ըստ որի՝ հայկական կողմը երաշխավորում է ադրբեջանական մարզիկների անվտանգությունը Երեւանում եղած ժամանակ, երաշխավորում է ապահովել նորմալ պայմաններ ադրբեջանական մարզիկների մարզումների համար, ինչպես նաև ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից միջոցառումը լուսաբանելու հնարավորության ապահովումը, այլ պետությունների դրոշների շարքում ադրբեջանական դրոշի առկայությունը, ադրբեջանական ձյուդոիստների հաղթանակի դեպքում Ադրբեջանի օրհներգի կատարման ու պետական դրոշի բարձրացման հնարավորությունը։