Աֆղանստանում խորհրդարանական ընտրությունները, որոնք մի քանի անգամ հետաձգվել են, կանցնեն 2018-ի հուլիսի 7-ին։ Այդ նույն օրը կանցնեն նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Այս մասին հայտնել է Աֆղանստանի անկախ ընտրական հանձնաժողովը։

Հանձնաժողովի նախագահ Նաժիբուլահ Ահմաձաիի խոսքով, ընտրությունների հաջող ելքը կախված է ֆինանսավորումից ու անվտանգության ապահովումից։ «Կառավարությունը պատասխանատու է բյուջեի պատրաստման համար։ Անվտանգության հարցերը նույնպես ստանձնում են կառավարությունն ու համապատասխան գործակալությունները»,- նշել է նա։