Մոլդովայի ԿԸՀ-ն հրաարակել է խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքները: Քվեաթերթիկների 49,2 տոկոսի հաշվարկից հետո կոմունիստների ընդդիմադիր կուսակցությունը՝ նախկին նախագահ Վլադիմիր Վորոնինի գլխավորությամբ ստացել է 41,2 տոկոս, վարչապետ Վլադ Ֆիլատի լիբերալ-դեմոկրատները՝ 27,9, Մարիան Լուպուի դեմոկրատները՝ 13,3 տոկոս եւ ժամանակավոր նախագահ Միխայ Գիմպուի դեմոկրատները՝ 8,5 տոկոս: Մյուս կուսակցությունները չեն հաղթահարել 4 տոկոսանոց արգելքը:

Ըստ մանդատների՝ կոմունիստները ստանում են 44 տեղ 101 տեղանոց խորհրդարանում, իսկ կառավարող դաշինքի անդամները ստացել են համապատասխանաբար 31, 16 եւ 10 տեղ:

Խորհրդարանական ընտրությունները Մոլդովայում կայացել են նախօրեին՝ նոյեմբերի 28-ին: Նոր գումարման խորհրդարանում տեղերի վերաբաժանումից կախված է նախագահի ընտրության հարցը: Երկրի նախագահն ընտրվում է ձայների 3/5-ով՝ 61 մանդատով: