Wikileaks սկանդալային կայքը, որ մասնագիտացել է գաղտնի փաստաթղթերի հրապարակման վրա, նոյեմբերի 28-ին հրապարակել է ԱՄՆ արտաքին քաղաքական ռազմավարության մասին գատնազերծված փաստաթղթերը: Տեղեկատվությունը հասանելի է այնպիսի թերթերի կայքերում, ինչպիսիք են El Pais, Le Monde, Der Spiegel, The Guardian и The New York Times թերթերը:
Ապշեցուցիչ է, որ Սաուդյան Արաբիան եւ այլ արաբական երկրներ պահանջել են ԱՄՆ-ից ի վերջո հարձակվել Իրանի վրա: 2008թ. ապրիլին սաուդյան թագավոր Աբդուլլան կոչ է արել Վաշինգտոնին՝ «կտրել օձի գլուխը»:
Բացի այդ, հաղորդվում է, որ Իրանը Հյուսիսային Կորեայից ժամանակակից հրթիռներ է ստացել, որոնք ի վիճակի են խոցել թիրախները Արեւմտյան Եվրոպայում, եւ օգտագործում է դրանք ավելի հզոր զենքի ստեղծման համար:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Ռոբերտ Գիբբսը հայտարարել է, թե WikiLeaks-ը «մեր դիվանագետներին, հետախույզներին եւ մարդկանց ողջ աշխարհում, որոնք աշխատում են ԱՄՆ-ի համար, վտանգավոր վիճակի մեջ է դնում», հաղորդում է Lenta.ru-ն:
Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, հուլիսից ի վեր Wikileaks-ը հրապարակել է տասնյակ հազարավոր փաստաթղթեր աֆղանական եւ իրաքյան պատերազմների մասին:




























