Wikileaks կայքը , որ մասնագիտացել է գաղտնի փաստաթղթերի տարածելու հարցում, հրապարակել է ամերիկյան դիվանագետների ավելի քան 250 հազար նամակ՝ 2006-ից 2010թ. ընդգրկող ժամանակահատվածի մասին:
Պարզվել է, որ ամերիկյան դիվանագետներն իրենց ծառայողական նամակագրության մեջ տհաճ բնորոշումներ են տվել համաշխարհային առաջնորդներին:
Այսպես, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին անվանել են Հիտլեր, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին՝ «անվճռական», իսկ վարչապետ Վլադիմիր Պուտինին՝ «ալֆա-դոգ»:
Այսպես, դիվանագետները Դիմիտրի Մեդվեդեւին անվանել են Վլադիմիր Պուտինի պատանդ, նշելով, որ ներկայիս նախագահը «Ռոբին է «Բեթմեն-Պուտինի» մոտ»: Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը «պարանոյիկ է»: Որոշ փաստաթղթերում տեղեկություններ կան, որ Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիին մշտապես ուղեկցում է «ուկրաինուհի բուժքույրը՝ շքեղ բարեմասնություններով»:
Ռուսաստանի վարչապետի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Ինտերֆաքսին» հայտնել է, որ նախքան դատելն ու մեկնաբանություններ տալը հարկավոր է նայել տեքստի բնօրինակը, նաեւ համոզվել թարգմանության իսկության մեջ:




























