Լրագրող Օլեգ Կաշինի վրա հարձակում կատարելուց մեկ շաբաթ անց իրավապահներին հայտնի է դարձել հայտնի երգչուհի Զեմֆիրայի եւ լրագրողի միջեւ առկա հակամարտությունը։
Ինչպես Life News-ին հայտնել է իրավապահ մարմիններում ունեցած իր աղբյուրը, որոշում է կայացվել հարցաքննել Զեմֆիրա Ռամազանովային։
2008 թվականին իր մասին գիրք գրելու խնդրանքով Զեմֆիրան դիմել է լրագրողին։ Կաշինը համաձայնել է։ Կողմերը պայմանավորվել են գնի շուրջ եւ երգչուհին կանխավճար է թողել։ Սակայն Կաշինը չի շտապել կատարել պատվերը, եւ պայմանավորված ժամկետներում գիրքը պատրաստ չի եղել։ Երգչուհին դժգոհ է մնացել դրանից։ Պարզվել է, որ Կաշինին որոշ ժամանակ անհայտ մարդիկ են զանգահարել եւ Զեմֆիրայի անունից պահանջել են վերադարձնել չկատարած աշխատանքի դիմաց վերցված գումարը՝ հակառակ դեպքում Օլեգին սպառնալով դաժան հաշվեհարդարով։
Այդ ընթացքում Կաշինը ծախսած է եղել փողերը։ Լրագրողը շատ արագ գրել է գիրքը եւ հանձնել երգչուհու դատին։ Կաշինի «Զեմֆիրա» գիրքը, սակայն, չի գոհացրել երգչուհուն։
Նշնք, որ լրագրողի վրա հարձակվել էին նոյեմբերի 5-ի գիշերը։ Հանցագործները նրան ծեծել էին մետաղյա ձողերով, ինչի արդյունքում Կաշինը տեղափոխվել էր հիվանդանոց, տարել չորս վիրահատություն եւ երկու շաբաթ մնացել վերակենդանացման բաժանմունքում։





























