Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Ռոսիյսկայա Գազետա» թերթում այսօր հրապարակած իր հոդվածում նշել է, որ հարաբերությունները պաշտոնական Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ բարելավվում են, քանի որ հին անվստահությանը վերջ է տրվում: Նա նաեւ վստահեցրել է, որ 1991 թվականին ստորագրված եւ այս տարվա դեկտեմբերին ավարտվող «Ռազմավարական սպառազինությունների կրճատման մասին» պայմանագիրը նորով փոխարինելու հարցով բանակցությունները երկու երկրների միջեւ առաջիկայում կակտիվանան:
Նոր պայմանագրի վերաբերյալ համաձայնությունը Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի եւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի միջեւ ձեռք է բերվել այս տարվա հուլիսին, Մոսկվայում:



















