Այսօր` նոյեմբերի 29-ին Երեւանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, ժամը 13:00-ից մինչ 20:00-ն Կանանց իրավունքների կենտրոնը «Ակտիվության 16 օր ընդդեմ գենդերային բռնության» քարոզարշավի շրջանակներում կկազմակերպի ցուցահանդես «Լուռ վկաներ» խորագրով, որի նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկվածության աստիճանը ընտանեկան բռնություն երեւույթի վերաբերյալ եւ պայքարել դրա դեմ:
Ցուցահանդեսին կներկայացվեն կանանց կերպարներով 9 ուրվապատկերներ, որոնց վրա գրված են նրանց կյանքի իրական պատմությունները, իսկ անցորդներին կբաժանվեն կանանց նկատմամբ ընտանեկան բռնության երևույթի և դրա կանխման վերաբերյալ թռուցիկներ և բուկլետներ:





























