Երեկ` նոյեմբերի 28-ին, վարչապետ Տիգրան Սարգսյանը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում մասնակցել է Անանիա Շիրակացու անվան ճեմարանի 20-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը ծանոթացել է ճեմարանի 20-ամյակին նվիրված տեղեկատվական ցուցահանդեսի նյութերին ապա ներկա է գտնվել ուսումնական հաստատության տարեդարձի կապակցությամբ կազմակերպված համերգին:

Տիգրան Սարգսյանը Անանիա Շիրակացու անվան ճեմարանի հիմնադրման 20-ամյակի առթիվ եւ կրթության ու գիտության բնագավառում ներդրած ավանդի համար ճեմարանի դաստիարակչական եւ մանկավարժության հարցերով փոխտնօրեններ Գագիկ Թոռչյանին եւ Արփինե Փափազյանին պարգեւատրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով, իսկ ճեմարանի ընդհանուր հարցերով փոխտնօրեն Ներսես Մարգարյանին, ֆիզիկայի ամբիոնի վարիչ Վարդան Մելքոնյանին, աշխատակազմի ղեկավար Աշխեն Թովմասյանին եւ խմբի մանկավարժ Նունե Վարդանյանին` խրախուսել Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրերով: