Նոյեմբերի 28-ի երեկոյան Մադրիդի Ռեալը ժամանել է Կատալոնիա: Այսօր, նոյեմբերի 29-ին, Երեւանի ժամանակով կեսգիշերին տեղի կունենա Իսպանիայի առաջնության 13-րդ տուրի վերջին հանդիպումը` Բարսելոնա - Ռեալ սուպերկլասիկոն:

Բարսելոնի օդանավակայանում Ռեալին դիմավորել են մոտ երկու հազար երկրպագուներ, սակայն հյուրանոցի ճանապարհին ագրեսիվ տրամադրված մոտ հարյուր ֆանատներ քարեր են նետել Ռեալի ավտոբուսի վրա` կոտրելով պատուհանների ապակիներից մեկը, որի մոտ նստած են եղել Ռաուլ Ալբիոլն ու Ալվարո Արբելոան: Ենթադրվում է, որ հարձակվողների մեջ են եղել Եվրոպայի ամենավտանգավոր ֆուտբոլային ուլտրասների Բոյխոս Նոյս խմբավորման անդամները: