Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուշաթափվել է մզկիթում առավոտյան աղոթքի ժամանակ, հիմա նա իրեն լավ է զգում, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Hurriyet թերթը։

Էրդողանի ինքնազգացողությունը վատացել է Ուրազ- Բայրամ տոնի կապակցությամբ աղոթքի ժամանակ։

«Ես սկեցի ինձ վատ զգալ դիաբետի հետ կապված զարկերակային ճնշման պատճառով։ Հիմա ես ինձ լավ եմ զգում»,- ասել է Էրդողանը։

Երբ Էրդողանը ուշաթափվել է, նրան մոտեցել են թիկնապահները, այնուհետեւ բժիշկները։ Լրագրողներին թույլ չեն տվել մզկիթ մտնել, նախագահը հարցազրույց է տվել աղոթքի ավարտից հետո։