Իրանի մայրաքաղաքում նոյեմբերի 29-ի առավոտյան երկու պայթյուն է որոտացել, որոնց արդյունքում տուժել են իրանցի գիտնականներ, որոնք կապ ունեին երկրի ատոմային ծրագրի հետ:

Զոհեր մասին տվյալները հակասական են: Reuters-ը հաղորդում է մեկ զոհի մասին: Իրանական Fars գործակալությունը հաղորդում է, որ պայթյունների հետեւանքով զոհվել են երկու իրանցի ատոմագետներ:

Ըստ տեղեկությունների, գիտնականները զոհվել են իրենց մեքենաների պայթեցման արդյունքում, երբ պատրաստվում էին գնալ աշխատանքի:

Գիտնականներից մեկը մահացել է Peugeot 405-ի, մյուսը՝ Peugeot 206-ի պայթյունի արդյունքում: Առաջին դեպքում օգտագործվել է ականապատված մոտոցիկլետ, մյուս դեպքում՝ ավտոմեքենա, հաղորդում է NEWSru Israel-ը: