Վամպիրական «Մթնշաղ» սագայի աստղ Ռոբերտ Պատինսոնը որոշել է օգտվել իր ճանաչվածությունից եւ այն ուղղել կարիքավորների օգնելու գործին:

Հայտնի է դարձել, որ Պատինսոնը ստորագրել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը CharityBuzz.com աճուրդի հետ: «Ցուցանմուշի» նախնական գինը 30 հազար դոլար է:

Աճուրդի հաղթողը ոչ միայն մեկ օր կանցկացնի իր սիրելի դերասանի հետ, այլեւ կարող է հանդիպել ֆիլմի մյուս աստղերի հետ: Բացի այդ, նա երկօրյա հանգիստ կվայելի Վանկուվերի Four Seasons շքեղ հյուրանոցում եւ նրա տրամադրության տակ կլինի VIP-լիմուզինը:

Աստղի վաճառքից ստացված գումարներն ուղղվելու են կարիքավոր եւ ծնողազուրկ երեխաների օգնությանը: