Թուրքիան ամեն հնարավոր բան կանի Կովկասում հակամարտությունների խաղաղ կարգավորման համար։ Այս մասին սեպտեմբերի 8-ին Վրաստանի առաջին ալիքին տված հարցազրույցում հայտարարել է այցով Թբիլիսիում գտնվող Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն։

«Թուրքիան Կովկասի ժողովուրդներին ընկալում է որպես մեկ հարկի տակ ապրող մեկ տան բնակիչների, եւ դրանից ելնելով, մենք ցանկանում ենք, որպեսզի վրացիներն ու աբխազներն ապրեն այդ տանը փոխադարձ հարգանքի պայմաններում»,- հայտարարել է Դավութօղլուն՝ տեղեկացնելով Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի տեղակալի Աբխազիա կատարելիք այցի մասին, որը նույնպես «ծառայում է այդ նպատակին»։